04-03-2019 13:02 6704

idram2019

ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ ԿԲ խորհրդի մարտի 1-ի նիստի որոշումներով հաշվառումից հանվել են «ԻԴՐԱՄ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության թվով 42 մասնաճյուղերը, և հաշվառվել են «Յուփեյ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության թվով 42 մասնաճյուղերը:

Մարտի 4-ից U!Pay մասնաճյուղերի սպասարկումն իրականացնելու է «Յուփեյ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ որպես առանձին վճարահաշվարկային կազմակերպություն։ «Իդրամ»-ի օգտատերերի սպասարկումը U!Pay մասնաճյուղերում շարունակվելու է բնականոն ընթացքով։

«Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնաճյուղերի թարմացված ցուցակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր