18-03-2019 12:44 4750

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ճանապարհաշինության ոլորտում երկու երկրների միջև արդեն ձևավորված արդյունավետ համագործակցությանը, ընդգծել այն առաջիկայում ավելի խորացնելու, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցություն հաստատելու և ընդլայնելու ցանկությունը, խոսել նաեւ տնտեսության տարբեր ճյուղերում Հայաստանի և Իտալիայի միջև հաստատված դրական հարաբերությունների մասին:

«Հակոբ Արշակյանը, ներկայացնելով հայկական ինժեներական կազմակերպությունների ներուժը, նախանշել է մի շարք ուղղություններ, որոնցում իրատեսական են իտալական ընկերությունների հետ հետագա գործակցության հնարավորությունները արհեստական բանականության, ռոբոտաշինության, առանց վարորդի թեստավորման, թվայնացման և մի շարք այլ ծրագրերում։

Նախարարն ընդգծել է, որ ի դեմս իտալական ընկերությունների՝ հայկական կողմը լավ գործընկեր է փնտրում և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մեծ ներուժ է տեսնում։ Հակոբ Արշակյանն առաջարկել է բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար կազմակերպել հայ-իտալական գործարար համաժողով:

Դեսպանը նշել է, որ տեխնոլոգիական ոլորտում Իտալիայում հետաքրքիր շատ նախագծեր կան. ակտիվ զարգանում են ստարտափները, իսկ տեխնոլոգիական ոլորտի փիլիսոփայությունը «Խելացի քաղաքնե է («smart city »): Դեսպանը նախարարին ներկայացրել է նաև Միլանի տեխնիկական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև ձևավորված գործակցությունը, տեղեկացրել, որ առաջիկա օրերին Միլանի համալսարանի պրոֆեսորներից մեկն այստեղ վարպետություն դաս կանցկացնի «Smart city» թեմայով՝ ներկայացնելով իտալական փորձըե,-տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Անդրադառանլով հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի ունենալիք ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT)՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է իտալական ընկերությունների բարձր մակարդակով մասնակցությունը տեխնոլոգիական ոլորտի բացառիկ այդ միջոցառմանը։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համակարգված ներկայացնել համագործակցության ուղղությունները և մշակել քայլերի հերթականության ճանապարհային քարտեզ՝ երկկողմ տեխնոլոգիական համագործակցությունը ակտիվացնելու համար:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր