11-04-2019 17:13 3248

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Ժնևում անցկացվող Տեղեկատվական հանրության համաշխարհային ֆորումի (WSIS) շրջանակներում հանդիպել է Իրաքի կապի նախարար Նայեմ Թ. Յուսիրին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարները:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել երկկողմ համագործակցության աշխատանքային խումբ և այցելություններ ու քննարկումներ կազմակերպել հետևյալ ուղղություներով՝ կրթական համակարգեր («Թումո» կենտրոն (Tumo Center for Creative Technologies) «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ (Armath Engineering Laboratories), «Անել» լաբորատորիա (www.anel.am), թվային պլատֆորմներ (Dasaran, Earlyone, E-Gov և այլն), թվային հեռուստատեսային ցանցի ներդրում, ինտերնետ ենթակառուցվածքի զարգացում, օպտիկական կապուղիների միջոցով ինֆորմացիոն տրանզիտի զարգացում դեպի Իրաք, ստարտափ էկոհամակարգի զարգացում։

Նախարար Հակոբ Արշակյանը Նայեմ Յուսիրին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 6-9 Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին (WCIT 2019)։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր