21-05-2019 12:34 387

 

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի պաշտոնական կայքում

մեկնարկել է մասնակցության տոմսերի վաճառքը։ Դրանք կարելի է ձեռք բերել միայն առցանց եղանակով։

Տոմսի արժեքը 695 դոլար է, իսկ «վաղ փուլի» գնորդների համար` 395 դոլար։ Գրանցման «վաղ փուլը» կդադարեցվի 1000-րդ տոմսի վաճառքով։

Միջազգային համաժողովի կազմակերպիչ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, համաժողովի հիմնադիր WITSA-ի անդամների և հայաստանյան այլ ընկերությունների ներկայացուցիչների համար նախատեսված են տոմսերի հատուկ արժեքներ։

Երևանում տեղի ունենալիք համաժողովին ակնկալվում է հանրային և մասնավոր ոլորտի ավելի քան 2500 գործիչների մասնակցություն՝ շուրջ 60 երկրից։ Վերջին 10 տարում ՏՏ համաշխարհային համաժողովն առաջին անգամ է տեղի ունենալու Եվրոպայում։ 1,5 ամսում 1500-ից ավելի կազմակերպությունների ու անհատների նախնական գրանցում է տեղի ունեցել։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր