24-05-2019 13:01 240

 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող «Subregional Innovation Policy Outlook» (Ինովացիոն քաղաքականության ենթատարածաշրջանային հետազոտություն) ծրագրի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, մասնավոր հատվածի փորձագետներ և մասնագետներ:

Ըստ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, կլոր սեղան-քննարկման նպատակն էր հայտարարել Հայաստանում «Subregional Innovation Policy Outlook» ծրագրի մեկնարկը` ներկայացնելով ծրագրի մանրամասները և քննարկելով ծրագրի շրջանակում շահագրգիռ կողմերի հետ համագործակցության հնարավորությունները:

«Subregional Innovation Policy Outlook» ծրագիրն իրականացվում է ԵՄ Արևելյան գործընկեր երկրներում և ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը` կարևորելով ինովացիոն ոլորտի զարգացման նշանակալի դերակատարումը տնտեսության մրցունակության և արտադրողականության մակարդակի բարձրացման գործում և ողջունելով ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող «Subregional Innovation Policy Outlook» ծրագրի մեկնարկը Հայաստանում:

Ելույթներով հանդես են եկել նաև ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Ռալֆ Հեյնրիխը և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ներկայացուցիչ Քրիստինա Հարթլերը` իրենց խոսքում ընդգծելով ազգային ինովացիոն էկոհամակարգերի զարգացման գործում միջազգային համագործակցության և համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր