«Վեոլիա Ջուր» ընկերության աշխատանքը գնահատվում է ԱՆԲԱՎԱՐԱՐ։
Նուբարաշեն համայնքում, որը հանդիսանում է Երևան քաղաքի համայնքներից մեկը , մեղմ ասված, «պարբերաբար» ջրանջատումներ են , իսկ ավելի կոնկրետ՝ ջուր չկա , ծորակից օդ է գալիս։
Ընկերության աշխատակիցները , մեկը մյուսի հետևից , ժամանակ առ ժամանակ հետ են զանգահարում բնակչի իրենց մոտ գրանցած հեռախոսահամարով, ընդամենը հարցնելու համար, թե արդյոք ջրի հարցը չկարգավորվեց։
Բնակչի բացասական պատասխանը 4 օր շարունակ լսելուց հետո պատասխանում են՝ « Բարի», ոչ մի կերպ չտալով լուծում հարցին։
Սույն բողոքին մինչ օրս չի պատասխանում «Վեոլիա Ջուր»-ը , պարզաբանելով , թե չգիտի ինչումն է խնդիրը ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը այլևս պարտավորվում է պատասխանատվություն կրել , նմանօրինակ անտարբերություն ցուցաբերելու համար։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով