Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված են տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքի չափերը։
Հոդվածի համաձայն՝ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը`առաջացնում է տուգանքի նշանակում` 5,000 դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:
Տրանսպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետևանքով այլ տրանսպորտային միջոցների վարորդները ստիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթևեկության ուղղությունը` առաջացնում է տուգանքի նշանակում` 10,000 դրամի չափով, տուգանային միավորի կիրառում` 0.5 միավոր:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով