Իսպանիայի քաղաքացիական գվարդիան դադարեցրել է հանցավոր խմբի գործունեությունը, որը կոկաին էր մատակարարում Հարավային Ամերիկայից Եվրոպա։ Այս մասին ասվում է թագավորության իրավապահ մարմինների մամուլի հաղորդագրությունում։
Նրանց տվյալներով՝ գործողությունը տեղի է ունեցել Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլի) եւ ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության համագործակցությամբ։ Նախաքննության ընթացքում, որը շարունակվել է անցյալ տարվա սկզբից, իրավապահները բերման են ենթարկել 20 մարդու։
Խուզարկությունների ընթացքում քաղաքացիական գվարդիան առգրավել է ավելի քան 3 միլիոն եվրո կանխիկ գումար, ինչպես նաև տարբեր թմրամիջոցներ։ Բացի այդ, իրավապահ մարմինները առգրավել են կասկածյալների ակտիվները, որոնք կազմում են ավելի քան 10 միլիոն եվրո:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով