jkjhkjhkj

18-06-2024 13:36 119

2023 թվականի հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-290-Ն օրենքը, համաձայն որի՝ 1985 թվականի դեկտեմբերի 6-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ։

 

Օրենսգրքի 94-րդ հոդված՝ պետական արգելոցի, արգելավայրի, ազգային պարկի, բնության հուշարձանի կամ պետության կողմից հատուկ պահպանվող բնական այլ տարածքի կամ օբյեկտի ռեժիմը խախտելը կամ դրանք ոչնչացնելը կամ վնասելը կամ դրանցում կենդանական աշխարհից օգտվելու սահմանված կարգը խախտելու դեպքում՝

Ø տուգանքի չափը քաղաքացիների նկատմամբ նախկին 80.000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 150.000 ՀՀ դրամ, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ 150.000 ՀՀ դրամի փոխարեն՝ 300.000 ՀՀ դրամ։

Ø Նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո վեց ամսվա ընթացքում կրկին կատարելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 200.000 ՀՀ դրամով, իսկ պաշտոնատար անձինք՝ 300.000 ՀՀ դրամ։

Օրենսգրքի 95-րդ հոդված՝ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելու դեպքում՝

Ø տուգանքի չափը քաղաքացիների նկատմամբ նախկին 50.000-80.000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 100.000-150.000 ՀՀ դրամ, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` նախկին 150.000-200.000 ՀՀ դրամի փոխարեն՝ 300.000-350.000 ՀՀ դրամ:

Ø Նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո վեց ամսվա ընթացքում կրկին կատարելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 200.000 ՀՀ դրամ, իսկ պաշտոնատար անձինք՝ 400.000 ՀՀ դրամ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր