26-07-2024 23:11
148
Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի համայնքնային ոստիկանների ստացած տեղեկությունը հուլիսի 9-ի առավոտյան կատարված գողության մասին էր։ 53-ամյա տղամարդը փոստային բաժանմունքում, օգտվելով աշխատակցի բացակայությունից, աշխատասեղանի վրայից գումար էր գողացել ։
Տղամարդը հրավիրվել է բաժին և խոստովանել արարքը։
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով