jkjhkjhkj

05-08-2024 22:31 73

Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։  Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանի փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է։ Կալանավորվածն Արտաշատի քաղաքապետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կառլեն Մկրտչյանի օգնականն է։ Հիշեցնենք՝ հուլիսի 30-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ էր իրականացրել Արտաշատի համայնքապետարանում, որի արդյունքում հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 9 անձի նկատմամբ, որից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։ Գործն առնչվում է Արտաշատ քաղաքում շինարարական աշխատանքների ընթացքում կատարված առևերույթ հափշտակություններին։ Factor.am-ն ուսումնասիրել էր, թե որ ընկերություններն են հաղթող ճանաչվել Արտաշատ խոշորացված համայնքում ասֆալտապատման մրցույթում և շինաշխատանքներ են իրականացնում։ Արտաշատ խոշորացված համայնքի Արտաշատ քաղաքի և հարակից 29 բնակավայրերի փողոցների նորոգման և ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են անցած տարի և շարանուկվում են մինչ օրս։ Պարզել էինք, որ Արտաշատում ասֆալտապատման և շինաշխատանքների համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերություններից մեկն «Ավետիս խեցի» ՍՊԸ-ն։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ (e-register) «Ավետիս խեցի» ՍՊԸ-ն հիմնադրվել է անցած տարի, ընկերության շահառուներն են Աշոտ Ավետիսյանը և Նարեկ Հովհաննիսյանը։ Աշոտ Ավետիսյանը գրանցված է Արտաշատ խոշորացված համայնքի Բերքանուշ բնակավայրում, որտեղ ևս, ըստ ծրագրի, կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Աշոտ Ավետիսյանը Բերքանուշի վարչական ղեավար Հայկ Ավետիսյանի հայրն է։ «Ավետիս խեցի» ընկերությունը խեցեգործությամբ է զբաղվում և արտադրանքը ներկայացված է ֆեյսբուքյան էջում։ Արտաշատի համայնքապետարանից ստացված տվյալների համաձայն՝ Մրգաշեն և Վարդաշեն բնակավայրերի փողոցների ասֆալտապատման մրցույթում էլ հաղթող է ճանաչվել «ԲԵՐՄԱ» ՓԲԸ-ն։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ (e-register) այս ընկերության իրական շահառուներն են Ավետիք Մանուկյանը և Արա Մովսիսյանը։ Տնօրենը Ավետիք Մանուկյանն է, իսկ ընկերությունը գրանցված է Մասիս խոշորացված համայնքում։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր