Ինչպես տեղեկացանք Գոռ Տեր֊Եսայանի նկատմամբ իրականցվում է կրկնակի արդարադատություն,քանի որ նա սույն գործով դեռևս 2020թ֊ին հանձնաժողովի եզրակացությամբ ճանաչվել է, դեպքի ժամանակ արարքը կատարելիս ՝ անմեղսունակության վիճակում,հետևաբար դատարանի որոշմամբ տեղափոխվել է "ՀԱՊԱԿ" բժշկական կենտրոն,որտեղ էլ ստանալով ստացիոնար բուժում շուրջ 2,5 տարի անց դուրս է գրվել և Ավան հոգեկան առողջության կենտրոնում ստացել արտահիվանդանոցային հսկողություն։
Եվ նույն գործով 2022թ․- ին , դատարանը նախատեսել էր ստորագրոթյուն, չբացակայելու արգելք խափանման միջոց։
Սակայն 23.06.23թ ին առաջին ատյանի դատարանը,այլ սարքած նոր քրեական գործերի առկայությամբ, որոնք արդեն մեկ տարի է կարճված է՝ արդարացման հիմքով, տուժողի միջնորդությամբ, 2020թ․- ի քր.գործով կիրառում է կալանք։
Իրականում, ստացվում է նույն անձի նկատմամբ արդեն իսկ իրականացրել են արդարադատություն ՝ կիռարելով դատահոգեբուժության ձևը,ապա վերասոցիալականցնելուց հետո՝ 10 ամիս անց որոշում են, հիմա էլ կալանավորել և դատաքննություն անել։
Ստացվում է անձի դեմ իրականցվում է կրկնակի արդարադատություն և նույն արարքի համար արդեն ունենալով ամբողջական սկսված և ավարտված բժկական վարույթ՝ անձին դատահոգեբուժության ենթակելու փաստ, վերասոցիալականացնելու ավարտված շղթա,որի ավարտվելուց անմիջապես հետո նորից փորձ է կատարվում, նույն անձի նկատմամբ սահմանել այլ պատիժ, որի վառ ապացույցն է այս 1.5 տարի մեխանիկական շարունակվող ապօրինի կալանքը,հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձի նկատմամբ։
Ինչպես նաև մեր թղթակցի հետ զրույցում Գոռ Տեր֊Եսայանի ներկայացուցիչը ասեց, որ շարունակական անօրինականությունների վերաբերյալ եղել են բազում հրապարակումներ։
Եվ հավելեց,որ Ամբողջ խնդիրն այն է,որ
Կալանքը կրում է արդեն պատժի՝ ոխի դրսևորման, պատանդ պահելու միտում, քանի որ մեր արդարադատությունը հիմնված է անձին բացահայտելու, դաստիարակելու և վերասոցիալականացնելու սկզբունքի հիման վրա, և ինչպես նշեցինք Գոռ Տեր֊Եսայանի պարագայում արդեն մեկ նման արդարադատություն կիրառվել է։
Ոչ ոք չի արգելում, կամ չի առարկում դատաքննություն իրականացնել,սակայն անձին ՔԿՀ֊ում կալանքի տակ պահելը աբսուրդ է.
Ավարտեց ներկայացուցիչը
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով