Ո՞ւմ է փորձել կաշառքի դիմաց փրկել դատավոր Արտուշ Գաբրիելյանը: ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն դատավորը փորձել է պատժից ազատել խոշոր խմբաքանակի հերոին տեսակի թմրամիջոց Հայաստան բերած պարագլուխներից մեկին։
Խառնաշփոթ Շենգավիթի դատարանում․
Ապրիլի 29-ին Ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում իրարանցում էր: Արտուշ Գաբրիելյանի դատանակ նիստը ընդմիջվում է, քանի որ դատարանի շենք են մտել Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներ ու սկսվել են գործողություններ՝ խուզարկություն:
Ու մինչ դատարանում իրարանցում էր Հակակաոռւպցիոն կմոիտեն պաշտոնապես հայտարարություն տարածեց, որ, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի կաշառք տալու, ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2025 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ՀՀ դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։
Ապրիլի 30 առովատոյան ժամը 9:30․
Գլխավոր դատախազը շտապում է Բարձագույն դատական խորհրդի շենք եւ միջնորդություններ ներկայացնում․ դատավոր Արտուշ Գարբիերլյանի նկատմամբ քրաեկան հետապնդում սկսվեց ու նա կալանավորվեց։
Արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը բավարարում է Գլխավոր դատախազության միջնորդությունները եւ դատավոր Արտուշ Գարբիերլյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց ու նա կալանավորվեց, նրան տեղափոխեցին Վարդաշենի բանտ։ Քրեական վարույթով կալանքի տակ են ևս երկու անձ, որոնցից մեկը դատավոր Արտուշ Գաբրիելյանի ընկերն է ու կաշառք տվող անձը:
Իսկ հիմա ամենակարևորի մասին․
Ինչի համար է, ըստ նախնական վարկածի, դատավորը կաշառք ուզել։
ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում դեռես 2011 թվականից մեկ քրեական գործ է քննվել, որը վերաբերել է խոշոր խմբաքանակի հերոին տեսակի թմրամիջոց Հայաստան տեղափոխելու եւ Երևան քաղաքում խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։
Մասնավորապես, 2009թ. հոկտեմբեր ամսից մինչև 2011թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքում կատարել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն:
Երևան քաղաքի բնակիչ Զոհրաբ Անդրանիկի Եզգատյանը դեռևս 1990-ական թվականներից ծանոթացել և ճանաչել է Լիբանանի Հանրապետության Բեյութ քաղաքում բնակվող, ազգությամբ հայ ոմն Ափիկին։ Նույն ժամանակվանից Զոհրաբ Յեզգատյանը ճանաչել է նաև Երևան քաղաքի բնակիչ Մարատ Աշոտի Գրիգորյանին։ Այդ ընթացքում` մոտ 10 տարի Զոհրաբ Եզգատյանը բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որտեղից վերադարձել է 2008 թվականին։ Տևական ժամանակ Ամերիկայում է բնակվել նաև Մարատ Գրիգորյանը, որի հետ Զոհրաբը գտնվել է մտերիմ ընկերական փոխհարաբերությունների մեջ։ Մարատ Գրիգորյանը շուրջ 30 տարի օգտագործել է թմրամիջոցներ և Հայաստան վերադառնալուց հետո` 2008թ. վերջերին Զոհրաբին խնդրել է որպեսզի վերջինս, օգտագործելով շրջապատը և կապերը, իր համար որևէ տեղից թմրամիջոցի քանակություն հայթայթի։ Զոհրաբ Յեզգատյանը, ընդառաջելով թմրամիջոցից կախման մեջ գտնվող ընկերոջ բազմաթիվ խնդրանքներին, 2009թ. սեպտեմբեր ամսին, չպարզված հանգամանքներում Բեյրութում բնակվող իր ծանոթ` ազգությամբ հայ, ոմն Ափիկից հարցուփորձ է արել թմրամիջոցների հետ առնչվելու, այդպիսիք ձեռք բերելու հանգամանքների վերաբերյալ։ 2009թ. հոկտեմբերի վերջերին Ափիկը Բեյրութում բնակվող, անձը չպարզված ոմն Հովիկի հետ միասին եկել են Երևան, և պայմանավորվելով մեկ գրամի դիմաց ստանալ 25 ԱՄՆ դոլար, ապառքով` գումարը թմրամիջոցը իրացնելուց հետո ստանալու պայմանով, Զոհրաբ Յեզգատյանի` Երևան քաղաքի Նոր-Արեշ 48 փողոցի, 36 տանը, նրան են տվել մոտ մեկ կիլոգրամ` երշիկի տեսքով փաթեթավորված «հերոին» տեսակի թմրամիջոց։ Նշված թմրամիջոցը Զոհրաբ Յեզգատյանն իրացրել է Մարատ Գրիգորյանին` դրա մեկ գրամը 40 ԱՄՆ դոլարով` գումարը հետագայում ստանալու պայմանով։ Վերջինս խոստացել է կարճ ժամանակում Զոհրաբ Յեզգատյանին վճարել թմրամիջոցի ողջ գումարը, սակայն տևական ժամանակ` 2009թ. հոկտեմբերից մինչև 2010թ. ապրիլ ամիսը, դրա մի մասը` մոտ 250 գրամը գործածել է անձամբ։ Թմրամիջոցի մնացած քանակությունից մաս-մաս, տարբեր օրերի` յուրաքանչյուր անգամ 1-3 գրամ չափաբաժիններով, դրա մեկ գրամը` 35.000 ՀՀ դրամով, իր բնակության վայրում` Երևանի Տիգրան Մեծ փողոցում գտնվող «Սթար» սուպերմարկետի մոտակայքում, իրացրել է Երևան քաղաքի բնակիչներ Արամ Ռազմիկի Վլասյանին, Վարազդատ Գրիգորի Գրիգորյանին և Էդմոնդ Էդուարդի Վարդանեսյանին։ Թմրամիջոցը ձեռք բերելուց մոտ հինգ ամիս անց, Մարատ Գրիգորյանի կողմից դրա դիմաց խոստացված վճարումը չկատարելուց հետո, Զոհրաբ Յեզգատյանը ետ է պահանջել և չպարզված հանգամանքներում նույն Ափիկին վերադարձրել մնացած` մոտ 500 գրամ «հերոինի» քանակությունը։
Եվ ահա 2011 թվականից մինչ օրս այդ գործը դատարանում դեռ քնվում է, ասել է, թե 14 տարի է, ինչ գործը քննվում է եւ արդյունքում, ըստ նախնական վարկածի, դատավոր Արտուշ Գաբրիելյանը ձգձգել է գործը այնքան, որ լրանա 15 տարին, որ վաղեմության ժամկետի հիմքով այս գործով անցնող հերոինի «պարագլուխ» Զոհրաբ Յեզգատյանին ազատի պատժից:
ArmLur.am-ին հասած նախնական տեղեկությունների՝ հեռախոսային խոսակցություններից մեկում կա 10 հազար դոլարի կաշառքի մասին, սակայն այլ գումարների պահանջի խոսակցություններ եւս եղել են:
Հետաքննությունը շարունակվում է։
Աղբյուրը՝ ArmLur.am
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով