jkjhkjhkj

07-06-2023 15:36 348

ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովը և ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, որոնց թվում՝ Էկոնոմիկայի նախարարությունը, համատեղ իրականացնում են «Նորարարություն հանուն կայուն զարգացման. Հայաստանի համար (I4SDR)» ուսումնասիրությունը:

Ուսումնասիրության նպատակն է վերլուծել Հայաստանի ազգային նորարարական համակարգի ներկա վիճակը և զարգացումները, վերհանել առկա բացթողումները և տրամադրել հստակ առաջարկություններ դրանց չեզոքացման ուղղությամբ։

Ծրագրի արդյունքները կօգնեն նորարարության քաղաքականությամբ զբաղվող գերատեսչություններին, պետական և մասնավոր հատվածի այլ շահագրգիռ կողմերին իրենց որոշումների կայացման գործընթացում՝ դրանք դարձնելով առավել արդյունավետ։

Ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկեր երկրներում և ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր