jkjhkjhkj

13-07-2023 11:18 584

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թ. Տիգրան Վարդանյանի կողմից: Ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաններ և սարքավորումներ, տարեցտարի հզորանալով` ընկերությունն այսօր արդեն հանդիսանում է կաթնարդյունաբերության բնագավառում առաջատարներից մեկը և իր ուրույն տեղն ունի կաթնամթերքի հայաստանյան շուկայում:

Մեզ համար կարևոր է բարձրակարգ հումքը։ Կաթի ձեռքբերման և մթերման հարցում մենք համագործակցում ենք Արթիկի, Կարմիրի, Թալինի, Ապարանի, Աշտարակի և այլ շրջանների ֆերմերերային տնտեսությունների հետ: Գործարան բերված կաթը, նախ և առաջ ենթարկվում է պարտադիր քիմիական և մանրէաբանական հետազոտության ընկերության լաբորատորիաներում։ Մեր բոլոր լաբորատորիաները հագեցած են ժամանակակից սարքավորումներով: Ստանդարտի պահանջներին համապատասխանության դեպքում կաթն ընդունվում է ընկերության կողմից: Արտադրական ողջ գործընթացը` կաթի ընդունումից մինչև պատրաստի արտադրանքի բաշխումը վաճառակետերին, ենթակա է լաբորատոր պարտադիր վերահսկողության: Տարաները մեկանգամյա օգտագործման են։ Տարայավորումից առաջ դրանք ենթարկվում են մանրէազերծման` հատուկ տեղադրված ուլտրամանուշակագույն լամպերի միջոցով:

Մենք մտածել ենք անգամ մանրուքների մասին։ Մեր արտադրական մասնաշենքում տեղադրված է հատուկ օդափոխման համակարգ, ինչի շնորհիվ գործարան մտնող օդը ենթարկվում է կրկնակի մաքրման, նորմավորվում է օդի խոնավությունը, ջերմաստիճանը:

Այսպիսով, արտադրական ողջ ընթացքում մենք ապահովում ենք բարձր սանիտարահիգիենիկ ստանդարտներ։

 

image qbOrf9J3wf IMG 4289copy 

Մեր արտադրամասերը


«Դուստր Մարիանա» ՍՊԸ-ի նպատակն է սպառողին մատուցել բարձրորակ սննդամթերք՝ համապատասխան բոլոր միջազգային չափանիշներին։ Իր հիմնադրումից ի վեր մեր ընկերությունը մշտապես ավելացնում է իր տեսականին, զուգահեռ կատարելագործում է կիրառվող տեխնոլոգիաները։ Ժամանակի ընթացքում մեր արտադրամասերը ընդլայնվել են, զարգացել, ներդրվել են լավագույն ժամանակակից տեխնոլոգիաները։

Այս պահին մեր ընկերությունն ունի տեխնիկապես հագեցած վեց արտադրական տարածք․

Պաստերացված և ուլտրապաստերացված կաթ
Թթու կաթնամթերք
Պանիր
Չոր կաթ, կարագ և կաթնային յուղ
Կաթնաշոռ և կաթնաշոռային մթերքներ
Պաղպաղակ

 

image ivH3Jg52nA C86A3883copy

Մեր մասնագետները


Մենք կարևորում ենք մասնագետների ճիշտ ընտրությունն ու վերապատրաստումը, ուստի համագործակցում ենք Հայաստանի Ագրարային Համալսարանի և մի շարք այլ մանսագիտական Բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ նախապատրաստելով անհրաժեշտ որակներով աշխատակիցներ։

Մենք կաևորում ենք նաև մասնագիտական աճը, ուստի մեր բոլոր աշխատակիցները պարբերաբար վերապատրաստվում են։ Արդյունքում ունենում ենք ավելի որակյալ մասնագետներ և ավելի բարձրակարգ արտադրանք։ Աշխատանքային ողջ ընթացքը խիստ հսկողության տակ է։

 image qjq2fmybJS C86A3700copy

Արտադրության ընթացքը


Գործարան բերված կաթը, նախ և առաջ ենթարկվում է պարտադիր քիմիական և մանրէաբանական հետազոտության ընկերության լաբորատորիաներում։ Մեր բոլոր լաբորատորիաները հագեցած են ժամանակակից սարքավորումներով: Ստանդարտի պահանջներին համապատասխանության դեպքում կաթն ընդունվում է ընկերության կողմից: Արտադրական ողջ գործընթացը` կաթի ընդունումից մինչև պատրաստի արտադրանքի բաշխումը վաճառակետերին, ենթակա է լաբորատոր պարտադիր վերահսկողության: Տարաները մեկանգամյա օգտագործման են։ Տարայավորումից առաջ դրանք ենթարկվում են մանրէազերծման` հատուկ տեղադրված ուլտրամանուշակագույն լամպերի միջոցով:

Մենք մտածել ենք անգամ մանրուքների մասին։ Մեր արտադրական մասնաշենքում տեղադրված է հատուկ օդափոխման համակարգ, ինչի շնորհիվ գործարան մտնող օդը ենթարկվում է կրկնակի մաքրման, նորմավորվում է օդի խոնավությունը, ջերմաստիճանը: Այսպիսով, արտադրական ողջ ընթացքում մենք ապահովում ենք բարձր սանիտարահիգիենիկ ստանդարտներ։

«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ում գործում է կառավարման գլոբալ համակարգ, որի մեջ մտնում են որակի կառավարման համակարգը` ISO 9001-2000 միջազգային ստանդարտի պահանջներով, էկոլոգիական կառավարման համակարգը` ISO 14001-2004 միջազգային ստանդարտի պահանջներով և Codex alimentarius հանձնաժողովի կողմից երաշխավորված` սննդարդյունաբերությունում ռիսկերի կառավարման HACCP համակարգը:

 image CVp9n1eUwx IMG 4286copy

Հաջողության գրավականը


Մեր ընկերության բոլոր արտադրամասերը զինված են նորագույն տեխնիկայով և տեխնոլոգիայով, ինչի շնորհիվ էլ բարձրացել է աշխատանքի արտադրողականությունը: Սարքավորումների մեծ մասը Գերմանիայից և Իտալիայից են բերված, համապատասխանում են բարձր որակին և գեղեցիկ դիզայնին: Ընկերությունը ունի ավտոմատ հոսքային գծեր, որոնք հնարավորություն են տալիս տնտեսել վառելիքը և էլեկտրաէներգիան: Ձեռնարկության արտադրական գործընթացի մոտ 90% մեքենայացված է:

Մեր ընկերության կողմից արտադրվող կաթնաթթվային ապրանքների ու պանրի լայն տեսականին շուկայում ներկայացված են «Մարիաննա» և «Բիֆիդո» ապրանքանիշերի ներքո: Պարբերաբար իրականացվող ներդրումների ու միջոցների արդյունավետ բաշխման ինչպես նաև արտադրական գործընթացների կատարելագործման շնորհիվ Ընկերության արտադրանքն առանձնանում է կայուն որակական բարձր հատկանիշներով։ Ընկերության զարգացմանը մեծապես նպաստել են 2009թ.-ից գործող չոր կաթի և կարագի արտադրությունների մեկնարկը: Բարձր որակի և անվտանգության պահպանման ապահովման նպատակով ընկերությունում ներդրվել է որակի կառավարման և սննդամթերքի անվտանգության ISO 22000 ստանդարտ:

 

Արտահանում


2013 թվականին մեր ընկերությունն առաջին անգամ սկսեց արտադրատեսակների արտահանումը, սկզբում փոքր ծավալներով մուտք գործեցինք ռուսական շուկա։ Արտահանված առաջին ապրանքները պանիրների մեր տեսականին էր: Արձագանքները դրական էին, ուստի մեր ընկերությունը որոշեց շարունակել և ավելացնել արտահանման ծավալները։ Արդեն 2017 թվականին Ընկերությունը իրականացնում էր մեծ ծավալներով կաթնամթերքի և պաղպաղակի արտահանում Ռուսաստանի Դաշնություն: Արտադրանքը արժանացել է սպառողների հավանությանը և սիրվել նրանց կողմից: Կաթնամթերքի և պաղպաղակի արտահանումներ իրականացվում են նաև դեպի Վրաստան:

Ունեցել ենք արտահանումներ նաև այլ երկներ՝ ԱՄՆ, Բահրեին։ Արձագանքները դրական են եղել: Մեր նպատակն է առաջիկայում ևս ընդլայնել արտահանման սահմաններն ու ավելացնել ծավալները։

Հայաստան, Երևան, Հաղթանակ թաղամաս (4-րդ գյուղ), 6-րդ փողոց, 17 տուն
Հեռ.՝ +374 10 731262 , +37410 739353
http://mariannadairy.com

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր