jkjhkjhkj

12-04-2019 16:06 3317

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:

ՀՀ վարչապետի՝ ազգային ժողովի նախագահին ուղղված առաջարկում ասված է. «Հարգելի պարոն Միրզոյան, ղեկավարվելով Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում եմ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը»:

Գարեգին Բաղրամյանն այս պահին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն է:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր