06-05-2019 23:41 921

 

Շուշիում կայացել է պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացման արարողությունը: Մարզահրապարակը կառուցվել է Կոնվերս Բանկի աջակցությամբ՝ Բանկի հիմնադրման 25-ամյակի միջոցառումների շրջանակում:

Արարողությանը ներկա են գտնվել Արցախի պետական և համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ բանկային համակարգի ներկայացուցիչներ, հյուրեր:

«Առողջ ապրելակերպի խրախուսման այս ձևաչափը մեծ տարածում ունի ողջ աշխարհում՝ մարդկանց հնարավորություն տալով իրենց առողջության մասին հոգալ բաց տարածքում օրվա ցանկացած ժամի: Հայաստանում և Արցախում պրոֆեսիոնալ մարզահրապարակների մշակույթը համեմատաբար նոր երևույթ է: Հուսով ենք, որ առաջիկայում մարզահրապարակը կդառնա Շուշիի քաղաքային կյանքի, բնակչության առօրյայի մի մասը»,- իր խոսքում ասել է Կովերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը՝ հավելելով, որ նման պրոֆեսիոնալ ևս 4 մարզահրապարակ է կառուցվում Հայաստանում:

Կոնվերս Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակներում իրականացված այս նախագիծը Բանկի Գլխավոր գործադիր տնօրենը կարևորել է նաև Մասնավոր հատված-Համայնք համագործակցության տեսանկյունից:

«Մենք, որպես մասնավոր հատվածի ներկայացուցիչ պատասխանատու ենք համարում նաև համայնքների զարգացման հարցում, ինչի վկայությունն է այս նախագծի իրականացումը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում մարզահրապարակի պահպանման և շահագործման հարցերը կհոգան Կոնվերս Բանկը և Street Workout թիմը, այնուհետև մարզահրապարակը տնօրինման կհանձնվի քաղաքային իշխանություններին»,- եզրափակել է պարոն Հակոբյանը:

Մարզահրապարակի բացման արարողությանը հաջորդել են Street Workout-ի Արցախի թիմի և Street Workout Հայաստանի հավաքականի ցուցադրական ելույթները,ինչպես նաև մասնակից ատլետների պարգևատրման արարողությունը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ: