jkjhkjhkj

31-05-2023 14:29 353

Ադրբեջանն ակնկալում է, որ մինչեւ այս տարվա վերջը կսկսի գազի մատակարարումներ Հունգարիա եւ Սերբիա, այսօր ասել է Իլհամ Ալիեւը։

«Հիմա գնահատում ենք հնարավորությունները Բուլղարիայի միջոցով, եւ շուտով կսկսենք գազ մատակարարել նրա հարեւան երկրներ։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ ժամանակացույցի, եւ բոլոր նախատեսված ինտերկոնեկտորները ժամանակին կառուցվեն, մինչեւ տարեվերջ մեր գազը կկարողանա մատակարարվել Հունգարիա եւ Սերբիա»,- ասել է Ալիեւը՝ ելույթ ունենալով «Կասպից ծովի նավթ եւ գազ» միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ։

Նա նշել է, որ Ադրբեջանն ընդլայնում է գազի մատակարարումները Եվրոպա։ Եթե 2021 թվականին դրանց տարեկան ծավալը կազմում էր մոտ 8 մլրդ խմ, ապա այս տարի դրանք կհասնեն մոտ 12 մլրդ խմ մակարդակի։

Ալիեւը հավելել է, որ Ադրբեջանն ունի ներուժ մինչեւ 2027 թվականը Եվրոպա գազի մատակարարումը հասցնել տարեկան առնվազն 20 միլիարդ խորանարդ մետրի։

Ադրբեջանը սկսել է Եվրոպա գազ մատակարարել 2020 թվականի դեկտեմբերի 31-ից։ Ներկայում ադրբեջանական գազը մատակարարվում է Իտալիա, Հունաստան, Բուլղարիա եւ Ռումինիա։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր