21-11-2023 12:46
453
2023 թ. ՀՀ պետական բյուջեով ավելի քան 70 մլրդ դրամ կհատկացվի ԼՂ–ից բռնի տեղահանվածների կարիքների և պաշտպանական լրացուցիչ ծրագրերի համար։ Որոշումը կայացվել է այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Այդ նպատակով կկրճատվեն պետական բյուջեի այլ հոդվածներ և կվերաբաշխվեն բյուջեի ծախսերը ոչ ավելի, քան 3 տոկոսով։
Նշենք, որ ԼՂ–ից բռնի տեղահանված քաղաքացիներին օժանդակելու համար ՀՀ կառավարությունը 2024 թ. պետական բյուջեի նախագծում նախնական նշել է 10 մլրդ դրամ։
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով