jkjhkjhkj

27-06-2024 13:01 1210

Տեղեկացնում ենք ,որ 22.06.2024 թ.դատավոր Արտուշ Գաբրիելյանի բացառիկ <<բեսպրիդելը>> և <<խոշտանգումը>>, ոչ աշխատանքային օրով, առանց մեղադրյալին ծանուցելու և առանց նրանց ներկայությամբ դատական նիստ անելը և Գոռ Տեր-Եսայանի կալանքը անօրինական երկարաձգելը։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը , գտնվելով արձակուրդի մեջ, ոչ աշխատանքային օրով,  երբ վերջանում էր Գ. Տեր-Եսայանի կալանքի ժամկետը, որոշել է ինքնաբուխ դատական նիստ նշանակել: Առանց Գ. Տեր-Եսայանին և իր պաշտպաններին ծանուցելու հրավիրում է դատական նիստ միայն քարտուղարի, հանրային մեղադրողի և տուժողի փաստաբանի մասնակցությամբ: Արդյունքում, 2024թ. Հունիսի 22-ին, կայացավ միակողմանի անօրինական դատական նիստ և կայացվեց անօրինական որոշում ` Գոռ Տեր-Եսայանի կալանքը երկարաձգել ևս 3 ամսով:

ՀՀ քրեական դատավարությամբ արգելվում է դատաքննության փուլում, ոչ աշխատանքային օրերին նշանակել դատական նիստ, ինչպես նաև մեղադրյալը պետք է պարտադիր գրավոր կերպով ծանուցված լինի հերթական դատական նիստի օրվա մասին: Հերթական դատական նիստը բացառապես պետք է կայանա մեղադրյալի կամ նրա գրավոր համաձայնության դեպքում, Նրա պաշտպանների ներկայությամբ, խափանման միջոցի քննարկման ժամանակ մեղադրյալին, ինչպես քրեական դատավարությամբ նախատեսված իրավական ակտերով, այնպես էլ սահմանադրությամբ տրված է լսելի լինելու և պաշտպնվելու բացառիկ իրավունք:

Դատաքննության ընթացքում չի թույլատրվում միջդատական վարույթի նման իրականացնել կալանքի միջնորդության նիստ, առանց հերթական դատական նիստ հրավիրելու, որի ողջամիտ ժամկետները դատավորը ունենում է նախորդ կալանքը կիրառելիս:

Գոռ Տեր-Եսայանի վերջին կալանքը երկարաձգելուց հետո, այդ 3 ամիսների ընթացքում, որևէ դատական նիստ չի իրականացվել: Բոլոր դատական նիստերը դատարանի պատճառաբանություններով չեղարկվել են: Վերջին նշանակաված դատական նիստը եղել է 2024 թվականի հունիսի 4-ը, որը նույնպես չի կայացել և դրանից հետո հերթական դատական նիստ չի նշանակվել, ինչպես նաև վերջին անօրինական դատական նիստից նույնպես չի նշանակվել հեթական նիստի օրը, ինչը վկայում է այն մասին,որ խնդիրը դատաքննություն իրականցնելը չէ, այլ անօրիանակ Գոռ Տեր֊Եսայանին ազատությունից զրկելը։

Նշենք նաև, որ 2023թ. Հունիսի 23-ին Գոռ Տեր-Եսայանի "ստորագրություն" բացակայելու արգելքը փոխվում է կալանքի,որի հիմքերը վերացվել են, քանի որ այն ժամանակ հանրային մեղադրողի բերված նոր հիմքը, թե իբր Գոռ Տեր֊Եսայանը մեղադրվում է նոր ենթադրյալ հանցանքի մեջ սուտ լինելու հիմքով կարճվել է, սակայն հանրային մեղադրողը պնդում է, թե՛ կալանքի հիմքերը չեն վերացվել, արդյունքում ստորագրությունը կեղծ֊սուտ հիմքով փոխվեց կալանքի և Գոռ Տեր֊Եսայանը մեկ տարուց ավել է արդեն անօրինական գտվում է կալանքի մեջ։։

Այսքանից բխում է այն, որ Գ. Տեր-Եսայանի նկատմամբ չի իրականացվում արդար դատավարություն և նա ոչ թե օրինական գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, այլ նրան անօրինական “պատանդ”-ի կարգավիճակով պահում են այնտեղ, հաշվի չառնելով ոչ նրա առողջական վիճակը,ոչ այն պաստը,որ Գ.Տեր֊Եսայանը 2020թ, այս գործով ճանաչվել է անմեղսունակ և դատարանի որոշմամբ տեղափոխվել է հոգեբուժարան , այնտեղ,  շուրջ 2.5 տարի ստանալով ստացիոնար, խիստ հետևողական բուժում, ոչ էլ հաշվի է առնվում նրա 2 անչափահաս երեխաների հանգամանքը։

Հետևություն, որ գործ ունենք անձի դեմ ակնհայտ խոշտանգման փաստի հետ։
Ստացվում է, որ Գ.Տեր֊Եսայանի խափանման միջոցը կեղծ հիմքով փոխելուց հետո, ողջամիտ ժամկետներում դատական նիստեր չեն արվում , կամ առհասարակ չեն արվում, առանց Գոռ Տեր֊Եսայանի՝ նրա կալանքը երկարաձգվում է, խախտելով նրա բոլոր սահմանադրական իրավունքները և արդար դատաքննության մասնակցելու իրավունքները, ինչպես նաև նրան որպես պատանդ պահելով, ենթարկում են դատավարական խոշտանգման։

Գործը գտնվում է վերաքննիչ դատարանում ՝ դատավոր Գ․ Ստեփանյանի վարույթում ։

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր