jkjhkjhkj

05-11-2024 13:34 118

Այս տարի Սևանից ոռոգման նպատակով 135 մլն խորանարդ մետր ջուր ենք բաց թողել, և դա վերջին 15 տարիների լավագույն ցուցանիշն է: Դա մեզ ուրախացնում է, որովհետև քիչ ենք բաց թողել: Այդ մասին 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Սևանի մակարդակը, երեկվա տվյալներով, նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սանտիմետրով բարձր է, 2024 թվականի հունվարի 1-ի համեմատ 28 սանտիմետրով է բարձր: Կարծում եմ՝ սրանք էլ կարևոր տվյալներ են և մեզ ուրախացնող»,- ասաց նա:

Սիմիդյանը տեղեկացրեց, որ 2025-ին կշարունակվեն Սևանի ափամերձ հատվածների մաքրման աշխատանքները, նաև նշեց, որ լճի ջրի որակի մոնիթորինգ է իրականացվում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր