jkjhkjhkj

09-11-2024 21:28 492

Հայտնի է դարձել, որ առաջին անգամ գործող դատավորի դեմ ապօրինի գույքի բռնագանձման գործով հայցադիմում է ներկայացվել դատարան։

Արտուշ Գաբրիելյանի ունեցվածքը կալանքի տակ է, ով վերջերս ԲԴԽ կողմից ստացավ խիստ նկատողություն, իսկ այժմ գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում:

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
5 անշարժ գույք.
4 տրանսպորտային միջոց.
1 իրավաբանական անձում մասնակցություն.
62 միլիոն 811 հազար դրամ.
1 բնակելի տան միջին շուկայական արժեքի չափով գումար: 

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Հաճախ ընթերցված նյութեր