Տեղեկանում ենք, որ դատարանը ,մարտի 12 ֊ին , կրկին երկարացվեց Գոռ Տեր-Եսայանի կալանքը՝ ևս 3 ամիս ժամկետով։
Բացի այն հանգամանքը, որ դատարանը նիստեր է անում 3 ամիսը մեկ անգամ՝ կալանքի միջնորդություն լսելու օրը, ինչը արդեն հատում է բոլոր սահմաները , դատարանը պաշտպաններին չի տրամադրում կալանքի որոշումները մինչև կալանքի ավարտը, որպեսզի վերջիններս չկարողանան բողոքարկել այն։
Գ.Տեր֊Եսայանի նախորդ կալանքը ավարտվում էր
23.03-25 թ․-ին, սակայն դատարանը այդ կալանքի որոշումը չի տրամադրել պաշտպաններին։
Արդեն անհասկանալի է , թե ինչ է կատարվում այդ դատարանի հետ և թե ինչ պետք է ակնկալել։
Տեղեկությունները՝ Գ.Տեր-Եսայանի ներկայացուցչից
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով