13-02-2019 13:02 1975

IMG 5946

 

Բանկային համակարգ - ՀՀ քաղաքացի անբաժան կապի մասին ՀՀ վարչապետին ԱԺ-ում հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը:

«Կարծիքներ են հնչում, որ բանկերը թալանում են քաղաքացիներին, զբաղվում են վարկերի վաճառքով՝ երկրորդ պլան մղելով ֆինանսական գրագիտության աստիճանն ու հետագա ռիսկերը»,- մտահոգություն հնչեցրեց պատգամավորը:

Փաշինյանը հակադարձեց. «Մարդն ունի բարձր տոկոսով վարկ, ուրիշ բանկ հրավիրում է, ասում՝ արի վարկ տամ, տար բանկինը փակի, իսկ ես քեզ ավելի ցածր տոկոս եմ առաջարկում, դրանով նվազո՞ւմ է նրա բեռը, այո: Հաջորդը, կառավարությունը սուբսիդավորման ծրագրեր է իրականացնում հիպոթեքային, գյուղատնտեսական, ուսանողական վարկերի ոլորտում: Բանկը քաղաքացուն տալիս է որոշակի տոկոսով վարկ, կառավարությունը 1, 2 տոկոս սուբսիդավորում է, սրանով ևս ծանրաբեռնվածությունը նվազում է: Երրորդ, ընդհանուր բանկային տոկոսները ՀՀ-ում շարունակաբար նվազում են ու նվազելու են»:

Պատգամավորը նկատեց, որ ամեն ինչ պետք է անել ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու համար. «Բանկերի կողմից չափից շատ են գովազդվող, ամեն ինչի համար վարկ առաջարկող ու հեշտ տրամադրվող սպառողական վարկերը՝ հաշվի չառնելով քաղաքացիները եկամտի աղբյուր ունե՞ն, թե՞ ոչ»:

«Այո, դա կարևոր է. պետք է հաշվի առնել ինչի՞ համար է վերցնում, արժե՞ վերցնել ու ի՞նչ անել, որ ռիսկի տակ չմնա»,- արձագանքեց վարչապետը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր

Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?