15-02-2019 17:42 2571

logovtb

 

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2018թ.-ի ընթացքում ներել է ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները՝ ընդհանուր մինչև 3 մլրդ ՀՀ դրամի չափով:

Պարտքի ներման գործընթացը ենթադրումէր ժամկետանց վարկեր ունեցող հաճախորդների հետ վարկի մնացորդի չափով հաշտության համաձայնագրերի կնքում և մինչև 5 տարի մարման ժամկետով նոր մարման ժամանակացույցի տրամադրում՝ հետևյալ վարկատեսակների գծով`
• սպառողական վարկեր՝առանց գրավի ապահովվածության
• անշարժ գույքով ապահովված սպառողական վարկեր
• ապառիկ վարկեր
• վարկային գծեր
• ոսկու գրավով ապահովված սպառողական վարկեր
• վարկային քարտեր

Տույժերի ու տուգանքների ներման պարտադիր պայման է.
• ավելի քան 271 ժամկետանց օրերի առկայություն,
• 31.05.2018 թ․ դրությամբ վարկի անհուսալի ճանաչում,
• հաշտության համաձայնագրի կնքման պահին առաջին վճարման կատարում՝ համաձայն նոր ժամանակացույցի։

Արդյունքում, 2018 թ. ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է մոտ 4000 հաճախորդների գծով 4600-ից ավելի ժամկետանց վարկերի տույժեր եւ տուգանքներ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր