18-02-2019 18:24 2756

hec

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է տարածել հոսանքի հավելագրումների ահազանգերի վերաբերյալ:

«Ամանորյա տոներից հետո էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների մոտ հաճախ առաջանում են հարցեր՝ կապված էլեկտրաէներգիայի դիմաց ծախսերի և վճարումների հետ: Դա պայմանավորված է տոնական օրերին բաժանորդների՝ միջինից շեղված ծախսերի հետ: Նմանատիպ կամ ցանկացած այլ հարցի/բողոքի պարագայում օպերատիվ արձագանք ստանալու համար խնդրում ենք բաժանորդներին դիմել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը, որտեղ գործում է հատուկ հանձնաժողով՝ նմանատիպ խնդիրների պարզաբանման համար», - ասված է պարզաբանման մեջ:

Նշվում է, որ հարցերի դեպքում կարելի է դիմել ընկերությունում գործող սպասարկման կենտրոններ (Արմենակյան 127, Ռիո մոլ առևտրի կենտրոն, Տաշիր առևտրի կենտրոն, Ֆուչիկի 1Ա հասցեներով), այցելել ցանկացած տարածքային ստորաբաժանման կամ գլխամասային գրասենյակ, զանգահարել 1-80, 080000180 հեռախոսահամարներով կամ գրել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային փոստին:

Ավելի վաղ համացանցում բազմաթիվ օգտատերեր ահազանգել էին, որ 2019 թվականի հունվար ամսվա էլեկտրաէներգիայի ցուցմունքը կասկածելիորեն բարձր է:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր