11-03-2019 11:20 1209

 

Մի քանի տասնյակ գրավատների և փոխանակման կետերի աշխատողներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունների:

Կառավարությունը «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով պատրաստվում է 60 անգամ, այն է՝ 6000%-ով, ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի գրավատների համար ներկայիս 100,000 դրամի փոխարեն կսահմանվի 6 մլն դրամ, փոխանակման կետերի համար՝ 50,000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:

Ակցիայի կազմակերպիչների փոխանցմամբ, այդ փոփոխությունների հետևանքով ՀՀ-ում գործազուրկ կդառնա ավելի քան 1300 մարդ՝ մարզերում և Երևանում, տարեկան ավելի քան 900 մլն դրամ հարկ չի վճարվի պետական բյուջե, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար որդեգրած կառավարությունը ոլորտում «զարկ կտա մոնոպոլ դիրքի արմատավորմանը»:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր

Ո՞ր բանկն է առավել վստահելի ?

Ո՞Ր ՎԿ-Ն Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?

Ո՞Ր ԳՐԱՎԱՏՈՒՆՆ Է ԱՌԱՎԵԼ ՎՍՏԱՀԵԼԻ ?