11-03-2019 17:12 1238

«Ծխախոտային արտադրատեսակների դեմ պայքարը ցանկացած երկրում տնտեսապես շահավետ է, այդ թվում Հայաստանում: Ծխախոտի գնի բարձրացման միջոցով հավելյալ ակցիզը բերում է և սիգարետի սպառման իջեցման և հավելյալ հարկերի», - ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` արձագանքելով Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի այն դիտարկմանը, որ տնտեսական շահերը չպետք է ստորադասվեն առողջապահական շահերին:

Հանձնաժողովում այսօր քննարկվում էր նաև ծխելու սահմանափակումների մասին կառավարությունում քննարկվող նախագիծը: «Մենք չենք ցանկանում ոչ մեկի բիզնես-շահը ոտնահարել, ոչ էլ դա մեր լիազորությունների մեջ է: Մենք ընդամենը քննարկում ենք նախագիծ` հանրային վայրերում սիգարետի և նարգիլեի օգտագործումն արգելելու»,- ասաց նախարարը: Արսեն Թորոսյանը սա համարում է քաղաքական որոշում, որը Հայաստանը պետք է կայացնի`ամրագրելով իր դիրքը աշխարհի զարգացած երկրների շրջանում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր