12-03-2019 13:13 1439

Արցախբանկը ներկայացնում է ֆինանսավորման նոր շահավետ գործիք՝ հատուկ բանկի իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող անձանց և անհատ ձեռնարկատերերի համար:

Ինչպես տեղեկացնում են բանկից՝ «ԲԻԶՆԵՍ ԱՋԱԿԻՑ» քարտային վարկային գիծը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող հաճախորդների համար արդյունավետ միջոց է վարկավորման և սպասարկման հետևյալ բարենպաստ պայմանների շնորհիվ.

  • ապահովված է միայն ֆինանսական հոսքերով` առանց գրավի պահանջի.
  • գումարը՝ մինչև 30,000,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ.
  • ժամկետը՝ մինչև 36 ամիս՝ մինչև 12 ամիս վարկային գծի մարման արտոնյալ ժամկետով:

Նշենք, որ վարկային գծերը հասանելի են MasterCard Business քարտի միջոցով՝ ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ բանկի մասնաճյուղերում կամ այստեղ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր