12-03-2019 13:41 1085

 

Բեռլինում մարտի 6-10-ը տեղի է ունեցել «ITB Berlin - 2019» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը:

Այս տարի ցուցահանդեսին մասնակցում էր հայկական 25 զբոսաշրջային ընկերություն, հյուրանոցային բիզնեսը ներկայացնող կազմակերպություններ, անհատ տուր-օպերատորներ, ովքեր ներկայացրին Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը և այդ ոլորտի հնարավորություններին վերաբերող մի շարք փաթեթներ, այդ թվում՝ զբոսաշրջային համատեղ ծրագրեր թե՛ Հայաստանում և թե՛ տարածաշրջանում:

Ցուցահանդեսի այցելուների թվում էին զբոսաշրջային բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, գործարարներ, բլոգերներ, ովքեր ծանոթացան հայկական զբոսաշրջային հնարավորություններին, երկրի հարուստ մշակութային ժառանգությանը: Կայացավ նաև ազգային ուտեստների և հայկական գինու համտես:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր