13-03-2019 15:26 1189

 

Տավուշի մարզի պատվիրակությունն արդեն վերադարձել է Չեխիայից: Մարտի 7-9 հայկական պատվիրակությունը՝ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի գլխավորությամբ, Չեխիայի Հրադեց Կրալովե երկրամասի հետման (երկրամասի ղեկավար) Յիրժի Շտեպանի հրավերով մասնակցեց Չեխիայում կազմակերպված <<Ինֆոտուր>> ամենամյա միջազգային զբոսաշրջային 20-րդ ցուցահանդես-տոնավաճառին: Հայկական տաղավարում ներկայացվել էր ինչպես Տավուշի մարզում զբոսաշրջության զարգացման հետ կապված պատկերագրքեր ու տարբեր ցուցանմուշներ, այնպես էլ մարզի գյուղացիական տնտեսությունների արտադրանքը: Այցելուների հետաքրքրություն են ցուցաբերել հայկակական տաղավարի հանդեպ, հյուրասիրվել և համտեսել հայկական արտադրանքը:

Հրադեց Կրալովե երկրամասի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը քննարկել են երկու երկրների տարածաշրջանների և քաղաքների միջև գործընկերային կապերի ընդլայնման, տնտեսական և մշակութային կապերի զարգացման հեռանկարները։

Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից՝ մասնակցությունը նաեւ միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում զբոսաշրջության, առողջապահության ու տնտեսական տարբեր ոլորտներում գործարար կապեր հաստատելու նպատակ էր հետապնդում:

Տոնավաճառի մասնակիցում էին նաեւ Հրադեց Կրալովե երկրամասի հետ գործընկերային հարաբերություններ ունեցող պատվիրակություններ Ուկրաինայից, Լեհաստանից և Սլովակիայից։ Հյուրընկալված արտասահմանյան պատվիրակությունների համար տրված ընդունելությանը մասնակցել է նաև Չեխիայի արտաքին գործերի նախարար Տոմաշ Պետրժիչեկը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր