13-03-2019 15:42 1035

Հայաստանի բանկերի միության և Տնտեսական լրագրողների ակումբի համատեղ նախաձեռնությամբ մարտի 12-ին կազմակերպվել է  «Բանկ-լրագրող համագործակցություն, ծրագրերնու հեռանկարները» խորագրով  կլոր սեղան՝  քննարկելու ՀՀ առևտրային բանկերի և լրատվամիջոցների համագործակցության  իրական հեռանկարներն ու ձևաչափերը:

Կլոր սեղանին մասնակցել են տարբեր լրատվամիջոցներում աշխատող և ֆինանսատնտեսական թեմաները լուսաբանող լրագրողներ ու ՀՀ առևտրային բանկերի հանրային կապերի պատասխանատուներ:

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Ս. Սարգսյանն իր խոսքում անդրադարձել  է բանկային համակարգի ու տնտեսական լրագրողների  համագործակցության բարելավմանն ուղղված հարցերին, ընդգծել այդասպարեզում փոփոխություններ և նոր լուծումներգտնելու անհրաժեշտությունը:

Այնուհետև Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Ա. Բաղդասարյանը դիտարկումներ է կատարել PR տեխնոլոգիաների, ընկերության դրական իմիջի ձևավորման և  մասնագիտական էթիկայի հիման վրա  փոխհամագործակցության կարևորության վերաբերյալ:

Քննարկման ընթացքում բանկ-լրագրող շփումների  և արդյունավետ համագործակցության, առկա խնդիրների և դրանց լուծման, ինչպես նաև բանկային գործընթացների լուսաբանման աշխատանքների  կազմակերպման վերաբերյալ իրենց նկատառումներն  են ներկայացրել ու մտքեր փոխանակել լրատվական ոլորտի փորձագետները, լրագրողներն ու մի շարք բանկերի հանրային կապերի պատասխանատուներ:

Կլոր սեղան-քննարկման ընթացքում նախանշվել են նաև տնտեսական լրագրողների մասնակցությամբ առաջիկայում նախատեսվող սեմինարների կազմակերպմանը և հետագա համագործակցության արդյունավետության բարձրացմանը միտված որոշակի ծրագրեր:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր