14-03-2019 11:55 1588

 

Այսօր առավոտից Հայաստանում գործող գրավատների ու տարադրամի փոխանակման կետերի ախշատողները կրկին բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ։

Նրանք դժգոհ են եւ պահանջում են վերախմբագրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվող փոփոխությունները: Այդ փոփոխությունների համաձայն՝ 60 անգամ, այն է՝ 6000 տոկոսով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում Կառավարության ներկայացուցիչների հետ: Նրանք մտադիր են շարունակել բողոքի ակցիաները եւ իրենց բողոքները լսելի դարձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր