14-03-2019 15:16 6777

 

ՀՀ գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները կսուբսիդավորվեն: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի մասին հայտարարությամբ է հանդես եկել:

«Ծրագրի շրջանակում վարկը շահառուներին հասանելի կլինի ընդամենը 5 %-ով, ավելին` եթե որոշեն միավորվել և կոոպերատիվ կազմել, պետական սուբսիդավորման արդյունքում կարող են վարկ ստանալ 3 %-ով։

Իսկ ահա սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսվարողներին վարկը կտրամադրվի 0 %-ով»,-նշված է հայտարարության մեջ։

Տրամադրվող վարկի չափը կազմում է 3-15 մլն ՀՀ դրամ, մարման ժամկետը՝ մինչև 5 տարի` կախված ներդրումների ուղղվածությունից։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր