14-03-2019 15:27 6073

 

Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում կատարել տարաբնույթ գործարքներ ՀՀ ֆոնդային բորսայում, արտաբորսայում, ինչպես նաև միջազգային մասնագիտացված ֆոնդային և ապրանքահումքային շուկաներում:

Բացելով բրոքերային հաշիվ Ամերիաբանկում՝ հնարավուրություն է տրվում ստանալու լրացուցիչ եկամուտ՝ վաստակելով ոսկու, նավթի, հումքային ապրանքների ու համաշխարհային գիգանտ-կազմակերպությունների բաժնետոմսերի առքուվաճառքի միջոցով:

Ինչպես նշվում է՝ Ամերիաբանկը եզակի բանկերից է հայաստանյան շուկայում, որն արժեթղթերով ներդրումային ծառայություններ է մատուցում միջազգային ֆոնդային և ապրանքահումքային բորսաներում, ինչպիսիք են` ԱՄՆ-ի, Կանադայի, Մեքսիկայի, Միացյալ Թագավորության, Ավստրիայի, Բելգիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Իսպանիայի, Ճապոնիայի, Հոնկոնգի և այլ երկրների բորսաները:

Ամերիաբանկն ապահովվում է հաճախորդի համար մոտ 23 երկրների ֆոնդային բորսաների հասանելիություն մեկ հաշվի միջոցով:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր