14-03-2019 15:38 1192

 

Այսօր կայացել է ՀՀ կառավարության հերթական նիստը: Որոշում կայացվեց արտոնություններ տրամադրել հերթական ներդրումային ծրագրերին: Կառավարության որոշումներով ներդրումային ծրագրի շրջանակում «Էյ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններից:

«Էյ ընդ Էմ Ռեյր» ՍՊ ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող աղբյուրի և հանքային ջրի շշալցման գործարան։ Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2019 թ. մայիսից։ Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը կիրականացնի 13,2 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Ներկայումս իրականացվել է 7,9 մլն եվրոյի ներդրում (հողի ձեռքբերում, շինարարական աշխատանքներ, վարչական ծախսեր): Ընկերությունը նախատեսում է մինչև 2022թ.-ը ստեղծել 141 նոր աշխատատեղ՝ 422 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Այս պահին ընկերությունը ստեղծել է 16 աշխատատեղ (վարչական անձնակազմ):

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր տարեկան ծավալը նախատեսված է 1,7 մլրդ ՀՀ դրամից մինչև 2022թ.-ը հասցնել մինչև 20,6 մլրդ ՀՀ դրամի: Արտադրանքի հիմնական մասը կարտահանվի Ռուսաստան, իսկ որոշակի մասը կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 115 055 120 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 7 005 601 ՀՀ դրամ:

Նիկոլ Փաշինյանը որոշմանն անդրադառնալով նշեց, որ պետք է արտահայտել կառավարության կամքն այս և նման այլ ծրագրերին աջակցություն ցուցաբերելու հարցում:

Գործադիրի համապատասխան որոշումներով նույն արտոնություններից կօգտվեն մի շարք այլ ընկերություններ:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր