14-03-2019 18:17 7689

 

Կոնվերս բանկը բարելավել է «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի շրջանակներում երիտասարդ հաճախորդներին առաջարկվող ծառայությունների պայմանները: Հաշվի առնելով դրա նկատմամբ պահանջարկը՝ այն այսուհետև բանկի հաճախորդներին է առաջարկվելու որպես առանձին պրոդուկտ:

Կոնվերս Բանկը հատուկ երիտասարդ հաճախորդների համար նախագծված «Կերտիր քո վարկային պատմությունը» ակցիայի մասին հայտատարեց շուրջ երկու տարի առաջ՝ Տերյան 105/1 հասցեում «Երիտասարդական» մասնաճյուղի գործունեության մեկնարկով: Մասնաճյուղը համապարփակ բանկային ծառայություններ է առաջարկում հարակից ԲՈՒՀ-երի ուսանողներին:

« Այսօր, Կերտիր քո վարկային պատմությունը» պրոդուկտի ներդրմամբ, մենք կատարում ենք ուսանողներին մատուցող բանկային ծառայությունների հասանելիության մեծացման ուղղությամբ հերթական քայլը»,-տեղեկացնում են Կոնվերս բանկից:

Մասնավորապես, «Կերտիր քո վարկային պատմությունը» պրոդուկտի շրջանակներում Կոնվերս բանկն իր ուսանող հաճախորդներին է առաջարկում նվազող կամ վերականգնվող սահմանաչափով վարկավորման հնարավորություն: Վարկավորումն իրականացվում է հնարավորինս սեղմ ժամկետում՝ մրցունակ պայմաններով: Վարկային սահմանաչափի առավելագույն գումարը 300,000 դրամ է, իսկ կրթաթոշակ ստացող ուսանողների համար՝ 600,000 ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը՝ 15 տոկոս :

Բանկից նաեւ հայտնում են, որ պրոդուկտի շրջանակներում «Կերտիր քո վարկային պատմությունը» ուսանողական պլաստիկ քարտ ունեցող ուսանողների ընտանիքի անդամներին (ծնող, քույր, եղբայր, ամուսին) Կոնվերս Բանկն առաջարկում է հիփոթեքային և ավտոմեքենայի ձեռքբերման վարկեր՝ դիմելու պահին գործող ստանդարտ տոկոսադրույքից 1 տոկոսային կետով ցածր տոկոսադրույքով:

Մանրամասները՝ հետևյալ հղումով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր