19-03-2019 17:35
1059
Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը հայտարարել է հրաժարականի մասին, փոխանցում են «Интерфакс»-ը:
«Ես որոշել եմ դադարեցնել իմ լիազորությունները նախագահի պաշտոնում: Արդեն 30 տարի է՝ ինչ ես զբաղեցնում եմ այս բարձրագույն պաշտոնը։ Ժողովուրդը տվել է ինձ հնարավորություն լինել երկրի առաջին նախագահը», -հայտարարել է Նազարբաևը՝ այսօր ելույթ ունենալով հանրային հեռուստաընկերությունների եթերում։
Այս տարի լրանում է Նազարբաևի 79-ամյակը։ Նա Ղազախստանի առաջին և միակ նախագահն է։
Նյութի աղբյուրը՝ FreeNews.am