jkjhkjhkj

20-03-2019 15:56 2291

 

Ամերիաբանկը անցած 10 տարվա ընթացքում 4.5 մլրդ. դոլարին համարժեք վարկային ներդրում է կատարել Հայաստանի տնտեսության մեջ:

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով՝ տարեկան մոտ 39 տոկոսով աճել է բանկի վարկային ներդրումները։ Այդ գումարներից առնվազն 1.2 մլրդ դոլարին համարժեք գումարը տրամադրվել է արտահանման ֆինանսավորման համար։

«2018 թվականին Ամերիաբանկի սպառողական վարկային պորտֆելը կրկնապատկվել է, հիպոթեքային վարկային պորտֆելի աճը կազմել է 50 և ավելի տոկոս, բիզնեսին տրամադրված վարկերն աճել են 14 տոկոսով։ Կարող եմ ասել, որ հաճախորդների քանակը կրկնապատկվել է, դա նաեւ ի հաշիվ այն ծառայությունների, որոնք մենք ներդրել ենք նախորդ տարվա սկզբին. մեկը սքորինգի հիման վրա օնլայն վարկերի տրամդրումն է , որը հնարավրություն է տալիս հաշված րոպեների ընթացքում ստանալ բանկի պատասխանը եւ հաստատման դեպքում նույն վայրկյանին գումարը հասանելի է դառնում բանկային հաշվին կամ քարտին , մյուսը՝ փոքր եւ միջին բիզնեսին օնլայն վարկի տրամադրման ծառայությունն է»,- տեղեկացրեց Արտակ Հանեսյանը, հավելելով, որ բանը շարունակելու է ընդլայնել ծառայությունները եւ այս տարի բանկը կներդնի երկու նոր օնլայն ծառայություն :

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր