22-03-2019 17:28
2494
1000 դրամների հիմնադրամը ապրիլի 1-ից կսկսի փոխհատուցել 2008 թվականի հունվարի 1-ից ներառյալ՝ մարտական հերթապահության ընթացքում 2-րդ եւ 1-ին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա չափազանց կարեւոր որոշում է, չափազանց կարեւոր սփոփանք՝ բոլորիս համար», - գրել է վարչապետը:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով