11-04-2019 13:24 1257

 

Կառավարությունը հաստատեց Հայաստանի և Չինաստանի միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը հաստատելու ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:

Ըստ հիմնավորման, համաձայնագիրը համահունչ է ՀՀ-ում քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրված «Բաց երկնքի» քաղաքականությանը և ուղղված է երկու երկրների միջև ավիացիոն հարաբերությունների պատշաճ կարգավորմանը:

Համաձայնագրում ազատականացված են ավիաընկերությունների նշանակման, նրանց կողմից առաջարկվող տարողության, սակագների, չվերթների հաճախականության, սպասարկվող երթուղիների դրույթները, ապահովված են ավիաընկերությունների միջև արդար և հավասար մրցակցության, վկայականների և լիցենզիաների ճանաչման, սպառողներից գանձումների, ինտերմոդալ փոխադրման, վերգետնյա սպասարկման վերաբերյալ հոդվածներ: Արդիականացված է ավիացիոն անվտանգության վերաբերյալ հոդվածը և սահմանված են պետությունների կողմից թռիչքային անվտանգության ապահովման պարտավորությունն ապահովող դրույթներ:

Համաձայնագրի hաստատումը կնպաստի երկու երկրների միջև օդային հաղորդակցությունների ոլորտում հարաբերությունների պատշաճ և լիարժեք կարգավորմանը, ոլորտի ազատականացմանը, նաև կստեղծվեն ավիաընկերությունների համար նպաստավոր պայմաններ դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ երթուղիների սպասարկման համար:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր