11-04-2019 14:03 1228

 

Կառավարության կողմից պետական բյուջեի նախագիծը պաշտոնապես Ազգային ժողով ուղարկելուց առաջ ԱԺ գլխադասային հանձնաժողովը կքննարկի նախագծի` նախնական տարբերակը: ԱԺ-ն հնարավորություն կունենա ավելի վաղ փուլում մասնակցել գործընթացին և իր առաջարկները ներառել նախագծում:

Այդ մասին`երկխոսություն. խորհրդարանական բյուջետային վերահսկողության ընթացիկ շեշտադրումները» թեմայով սեմինար-քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Էդգար Մկրտչյանը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ խորհրդարանական երկրի բյուջետային վերահսկողության գործիքակազմը պետք է լիարժեքորեն ապահովի բյուջեի նկատմամբ ազգային ժողովի վերահսկողական լիազորությունների իրացումը:

«Այս առումով կարծում եմ, որ այս գործընթացը պետք է վերանայվի ԱԺ-ի ներգրավվածության ժամկետների փոփոխության համատեքստում: Այս առումով նաև հպանցիկ քննարկում եմ ունեցել գործընկեր պատգամավորների հետ, ովքեր կիսում են այդ տեսակետը», - ասաց Թանդիլյանը:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր