11-04-2019 15:37 1262

Կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունեց որոշում, որը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների ստաժը և աշխատավարձի վճարումը հունվարի 1-ից հաշվելու հնարավորություն կտա:

Ըստ նախագծի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանը ֆինանսապես աջակցելու նպատակով աշխատակիցներին աշխատավարձի վճարման համար կառավարության որոշումը ընդունվել է սույն թվականի հունվարի 24-ին, սակայն փաստացի աշխատած աշխատողների աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարները պետք է վճարել հունվարի 1-ից, ուստի իրավական կարգավորումների անհրաժեշտությունից ելնելով անհրաժեշտ է ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման մեջ կատարել լրացում:

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր