12-04-2019 17:15 1949

 

Պետությունը Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման ծրագիր է կյանքի կոչում: Այս մասին հայտարարելէ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Ծրագրի շրջանակում շահառուներին առաջարկվում է օժանդակության երկու տարբերակ:

Առաջին տարբերակով հնարավորություն է ընձեռնում օգտվելու այգիների հիմնման համար մատչելի տոկոսադրույքով վարկից, որը հասանելի կլինի տարեկան ընդամենը 2% տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և 3 հա այգի հիմնող կոոպերատիվներին` 0% տոկոսադրույքով։ Մարման ժամկետը` մինչև 8 տարի, արտոնյալ ժամանակահատվածը՝ 5 տարի,

Վարկերը հատկացվում են 0.5-ից 10 հեկտար խաղողի ու ինտենսիվ պտղատու և 0.5 – 3 հեկտար հատապտղատու այգիների համար։

Երկրորդ տարբերակով պետությունը նախատեսում է հատուցել հիմնված այգու ծախսերի 40%, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և 3 հա այգի հիմնող կոոպերատիվներին՝ 50%-ը։

Փոխհատուցում կտարադրվի 0.5-ից 10 հեկտար խաղողի, 0.5-ից 3 հեկտար ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգիների համար։

Ինտենսիվ այգին ապահովում է միավոր տարածքից առավելագույն բերքի ստացում, որը հիմնականում արտահանվելու է:

Մանրամասները՝ այստեղ

 

 

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր