12-04-2019 18:57 1073

 

Ամերիաբանկն ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում` ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:

Կարևորելով իր հաճախորդների հետ միասին անցած ուղին և համատեղ ձեռքբերումները` Ամերաբանկն արժևորում է իր յուրաքանչյուր գործընկերոջ և իր նվիրված թիմի ներդրումը բանկի շարունական աճի և զարգացման գործընթացում: Այս ամենի շնորհիվ է հնարավոր եղել դառնալ առաջատար ֆինանսական կառույց Հայաստանում գրեթե բոլոր հիմնական ցուցանիշներով և ունենալ նշանակալի ազդեցություն երկրի տնտեսության զարգացման վրա, ներկայանալ յուրօրինակ կորպորատիվ մշակույթով, լինել պատասխանատու կառույց հասարակության հանդեպ:

Բանկին հաջողվել է անկախ Հայաստանի պատմության մեջ լինել առաջին ֆինանսական կառույցը, որի ակտիվները և վարկային պորտֆելը գերազանցել են 1 մլդ ԱՄՆ դոլարը:

Ամերիաբանկը շարունակելու է զարգացման իր անշեղ ուղին և համաձայն իր ռազմավարության`ձգտելու է առավել հավակնոտ նպատակների իրագործմանը:

Ինչպիսին է եղել բանկի անցած ճանապարհը, ի՞նչ ազդեցություն է ունեցել բանկի գործունեությունը երկրի տնտեսության վրա. այս և մի շարք հարցերի պատասխանը կներկայացնեն գործունեության փաստացի արդյունքները:

Մաս II. «Ամերիաբանկը և տնտեսությունը»

 

 

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր