Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Արսեն Դավթյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արսեն Դավթյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:
Արսեն Դավթյանը առողջապահության փոխնախարար էր նշանակվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ 2018 թվականի մայիսին:
ՀՀ ԱԱԾ-ն Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Արսեն Դավթյանը կալանավորված է:
Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով