15-04-2019 13:08 1208

 

«ԱրարատՑեմենտ» ՓԲԸ աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում գործարանի դիմաց, այս մասին facebook-ի իր էջում հայտնել է ռադիոլրագրող Հասմիկ Դիլանյանը:

Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում գործարանի սեփականատեր, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:

Ավելի վաղ ընկերության աշխատակիցներին տեղեկացրել են, որ աշխատանքից ազատման ծանուցագրեր են բաժանվելու:

Ակցիայի մասնակիցները նշել են, որ ըստ տնօրինության պարզաբանման, ցեմենտի արտադրման ծախսերը շատ են, և իրենք չեն կարող իրանական ցեմենտի հետ մրցակցել։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունը որոշել է սահմանափակումներ կիրառել ցեմենտի ներկրման ոլորտում՝ պետական տուրք սահմանելով այդ ապրանքատեսակի համար։ Որոշման նպատակն է պաշտպանել տեղական արտադրողներին:

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ներմուծվող իրանական ցեմենտը` դեմպինգային գներով տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում: Տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հնարավորությունները բավարարում են արտադրելու մոտ 2.1-2.2 մլն տոննա ցեմենտ, ինչը կբավարարի ցեմենտի տեղական պահանջարկն ամբողջությամբ։

Կարդացեք նաև` ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՄՐԱՊՆԴԵԼ ՀՀ ՑԵՄԵՆՏ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԴԻՐՔԵՐԸ

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր