15-04-2019 13:19 1856

 

Ֆրանսիական համալսարանի ուսանողները կրկին հյուրընկալվել են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկում: Բանկն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Մարքեթինգ» և «Իրավաբանական» ֆակուլտետների 3-րդ կուրսի ուսանողներին։

Այցը կայացել է համալսարանի կողմից իրականացվող «Անհատական և մասնագիտական նախագիծ» առարկայի շրջանակում, որի ընթացքում բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները տեսական և գործնական դասընթաց են անցկացրել: Այս մասին տեղեկացնում են բանկից.

«Շարունակական ուսուցման, ինքնաուսուցման համակարգը բանկի մարդկային ռեսուրսների կառավարման հիմնաքարերից է: Սա առաջին անգամը չէ, որ բանկը հյուրընկալում է ուսանողների և նրանց փոխանցում թե՛ տեսական, թե՛ գործնական գիտելիքներ, իսկ ֆրանսիական համալսարանի ուսանողները բանկի մշտական հյուրերն են»:

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկում ֆրանսիական համալսարանի ուսանողների համար դասընթացների կազմակերպումը մեկնարկել է 2016թ.-ին: Համագործակցության շրջանակում ֆրանսիական համալսարանից ավելի քան 20 ուսանողական խումբ արդեն այցելել է բանկ։

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր