15-04-2019 18:12 1617

 

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը մարդկային ռեսուրսների կառավարման «HR-TECH 2019» համաժողովի շրջանակում իրականացված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «ԱՊՀ-ում տարվա լավագույն HR-թվային նախագիծ» անվանակարգում: Այս մասին տեղեկացնում են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկից:

‹‹Հաջողությամբ ներդնելով SAP HCM և SuccessFactors ծրագրերը, մենք տեղայնացրինք մարդկային ռեսուրսների կառավարման միջազգային լավագույն փորձը: Բանկի աշխատակիցների մասնագիտական որակների զարգացումն ու աշխատանքի արդյունավետության բարձրացումը մեզ համար մնում են առաջնահերթություն, իսկ ստացած մրցանակը խոսում է այն մասին, որ մենք շարժվում ենք ճիշտ ճանապարհով››,-նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Անցյալ տարի Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը կորպորատիվ լուծումների շուկայում աշխարհում առաջատար SAP ընկերության հետ մեկնարկեց թվայնացման լայնածավալ գործընթաց: Բանկի թվայնացման շրջանակում ավելի քան 1500 աշխատակցի համար նաև ստեղծվեց կառավարման միասնական թվայնացված համակարգ, ինչը նպաստում է ոչ միայն անձնակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, այլ նաև նոր աշխատակիցների ներգրավմանն ու նրանց կարիերայի զարգացմանը:

Նշենք, որ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը հայաստանյան բանկային համակարգում ամենախոշոր գործատուներից մեկն է: Բանկի աշխատակիցների թիվն այժմ գերազանցում է 1500-ը: Յուրաքանչյուր տարի բանկն ընդլայնում է իր անձնակազմը՝ հնարավորություն ընձեռելով երիտասարդ մասնագետներին զարգացնել անձնական կարիերան ու սեփական կարողությունները:

Բանկում առկա թափուր աշխատատեղերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


ՀՀ Լուրեր

Հաճախ ընթերցվող նյութեր