jkjhkjhkj

17-04-2019 13:06 2151

 

Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում հատկացվող վարկերը, պետության սուբսիդավորման արդյունքում, հասանելի կլինեն տարեկան ընդամենը 2% տոկոսադրույքով, իսկ առնվազն 3 հակարկտապաշտպան ցանցեր ներդնող կոոպերատիվներին և սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող շահառուներին վարկերը կտրամադրվեն 0% տոկոսադրույքով:

Ըստ Գյուղնախարարության մամուլի ծառայության, վարկերը տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, 1 տարի արտոնյալ ժամանակահատվածով։ Ինտենսիվ պտղատու այգիների համար մեկ շահառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը չի կարող գերազանցել 85 մլն դրամը, խաղողի այգիների դեպքում՝ 36 մլն դրամը, որը նախատեսված է 10 հա տարածքի վրա կարկտապաշտպան ցանցային համակարգ ներդնելու համար։

«Կարկտապաշտպան ցանցերը Ձեր այգիները գրեթե 100%-ով կպաշտպանեն նաև քամիներից, թռչունների և խոշոր միջատների հասցրած վնասներից։

Կարկտապաշտպան ցանցերն ամբողջ աշխարհում համարվում են որակյալ բերքի ստացման կայուն երաշխիք»,- նշված է հաղորդագրությունում:

Նյութը հեղինակային է և պաշտպանված օրենքով

Մեկնաբանություն թողնելու համար մուտք գործեք համակարգ:


Հաճախ ընթերցված նյութեր